
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ' հունվարի 8-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ժամը 19:50-ի սահմաններում, Հասրաթյան փողոցի թիվ 31-տան դիմաց, Երևանի բնակիչ 45-ամյա Աշոտ Թադևոսյանը վարելով BMW X 5 մակնիշի 90 MM 700 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել, Երևանի բնակիչներ 42-ամյա Կաքավիկ Գրիգորյանին և 41–ամյա Արագիլ Մարգարյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում