Արդեն տեղեկացրել ենք, որ, ըստ shamshyan.com-ի, վթարի է ենթարկվել դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ փառք Աստծո, ամեն ինչ կարգին է:
«Նորմալ է ամեն ինչ. ոչ ինձ մոտ եւ ոչ էլ դիմացի մեքենայի վարորդի մոտ առողջական որեւէ խնդիր չկա, վնասվածքներ' նույնպես: Մեքենաներն են մի քիչ վնասվել, իսկ ես ուղղակի մի քիչ վախեցել եմ»,- ասաց Ղամբարյանը: