Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ հունվարի 14-ի գիշերը և օրվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 15-ից 18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ: Արևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 1-5 մետրի:

 

Ուսումնասիրությունների համաձայն՝ օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, իսկ 15-ի գիշերը նույքանով կնվազի: Մայրաքաղաքում հունվարի 14-ի գիշերը և օրվա առաջին կեսին հնարավոր է ձյուն, իսկ 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ: