«Ինքն այն մարդը չէ, որ իր մասին այդքան մեծ կարծիք ունենա: Եթե իրեն մենք հարգել ենք, ապա հարգել ենք ոչ թե որպես Գառնիկ Իսագուլյան անձ, այլ որպես նախագահի ներկայացուցիչ Ազգային ժողովում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` պատասխանելով ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանին, ով այսօր ասուլիսում նշեց, որ երբ ինքը գնում էր ՀՀԿ-ի խմբակցություն օրենքների հետ կապված քննարկու անելու, ապա բացի Գալուստ Սահակյանից բոլորը փախչում էին:
«Մարդը պիտի իր մասին մի քիչ մտածի, հետո նոր նման մտքեր արտահայտի: «Հանրապետականները» երբևիցե որևէ մեկից չեն փախել ու չեն էլ փախչելու»,-հավելեց Ավետիսյանը: