Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, վերջին շրջանում հաճախ է զբաղվում հասարակական ակտիվ գործունեությամբ: Ինչո՞ւ է հաջողակ հումորիստը որոշել թողնել շոու-բիզնեսը, ինչո՞ւ են ոմանք չարացած նրա դեմ, կլքի՞ Հայաստանը նա, առաջիկա նախագծերի և անակնկալների և այլ հարցերի շուրջ Lurer.com-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Կարգին Հայկոյի հետ:
-Վերջերս շատ է խոսվում Ձեր' քաղաքականություն մտնելու հավանականության մասին: Արդյո՞ք Կարգին Հայկոն իսկապես մտադիր է հարմարավետ շոու-բիզնեսից տեղափոխվել քաղաքական դաշտ:
-Ձեր պատկերացումները շոու-բիզնեսի կոմֆորտի մասին չափազանցված են: Հաջողությունը, ճանաչումը, փառքը հեշտ չեն տրվել երբևէ, հատկապես ինձ: Հաճախ է պատահում, որ քո դառը քրտինքը ինքդ չես վայելում: Ինչ վերաբերվում է քաղաքականություն մտնելուն, ապա նախ պետք է հասկանալ, թե մարդը ինչ խնդիր է լուծում' մտնելով այդ դաշտ: Եթե ամբիցիաների խնդիր կա' ինձ մոտ դա վաղուց բավարարված է, իշխանության և անձնական բարեկեցության խնդիր ես չունեմ' վաղուց ինքս եմ ստեղծել, իսկ եթե մտադիր ես հասարակության համար որևէ դրական տեղաշարժ ապահովել' քաղաքականությամբ զբաղվելը պարտադիր չէ: Գոնե տեսանելի ապագայում ես ինձ քաղաքականության մեջ չեմ տեսնում:
-Վերջերս լրատվական կայքերով և սոցցանցերով Ձեր մասին բազմաթիվ հրապարակումներ եղան, այդ թվում և բացասական երանգով: Ինչո՞ւ մարդիկ, այդ թվում և Ձեր որոշ գործընկերներ, չարացած են ձեր դեմ:
-Եթե ես ոչինչ չանեի, օրինակ, չմասնակցեի երթուղայինների թանկացման դեմ ակցիային, հավատացեք, որ իմ մասին ոչ մի բացասական հրապարակում չէր լինի: Այդ հրապարակումների մեծ մասը պատվեր է իմ դեմ, և ես դա ուղիղ տեքստով ասել եմ թե պատվեր կատարողներին, թե պատվիրատուներից ոմանց: Կպատվիրեն, կգրեն, չեն գրի' Աստված իրենց հետ, բայց որ երբեմն այդ զզվելի արշավին մասնակցում են մարդիկ, որոնց ես ընկեր եմ համարել, ինձ ցավ է պատճառում: Երևի ես էլ պետք է լինեի ինքնասիրահարված, կոպիտ, միայն իմ կյանքով ապրող, որ բոլորին դուր գայի...
-Բայց ժողովուրդը ձեզ սիրում է...
-Ժողովրդի սերը ոչ մի բանի հետ չափելի չէ: Այդ սերը ինձ մղեց' թողնել բոլոր գործերս և զբաղվել հասարակական գործունեությամբ:
-Վերջերս կարծես մի կողմ եք քաշվել, չեք մասնակցում ակտիվ հասարակական քննարկումների, հանդես չեք գալիս ելույթներով: Ինչո՞ւ:
Վարուժան Բաբաջանյան
Շարունակությունը՝ այստեղ: