Գլխավոր լուսանկարում այն տղաներն են, ովքեր հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը անառիկ պահեցին Արցախի եւ Հայաստանի սահմանը: Հիշեցնենք, մարտական պարտականությունները արիաբար կատարելիս զոհվեց սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Նրա զոհվելու տեղանքում մարտական ընկերները քարից խաչ են դրել եւ ամեն օր աղոթում են:

 

"Նիյիք մտնական, մի հատ էլ ա պետք նրանց խելքի բերել",-ասում են մարտական դիրքում այդ օրը հերթապահողներն ո ցավում ընկերոջ կորստի համար:

 

"Մերոնց, հարազատներին, բարեկամներին ասում ենք ' լավ մնացեք, սահմանն անառիկ է",-Henaran.am-ի հետ զրույցում ասացին նրանք: Զինծառայողներից շատերն ընդամենը 6 ամսվա ծառայող են եւ պատրաստ են սխրագործության:

 

"Չգիտենք, կանչել են Երեւան' պարգեւատրման, բայց դրա համար չենք կռվել, մենք պիտի պաշտպանենք սահմանը",-ասում են:

 

Իսկ դասակի հրամանատարը մեկ առ մեկ պատմում է ինչպես ներխուժեց թշնամին, ինչպես հետ մղեցին թշնամուն:

 

Մանրամասները' բացառիկ կադրերով' տեսանյութում: