Համացանցում է հայտնվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա հարձակման տեսագրությունը։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը՝ Վարդան Ղուկասյանի որդին իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել էր քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել: Սպարտակ Ղուկասյանը սպառնացել էր «խփել տալ» Բալասանյանին:

 

Tert.am-ը նաև տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու և ընկերների՝ կողմից քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնելու մասին Tert.am-ի հրապարակման տեղեկության մանրամասները։