ԱՄԷ-ի նախագահ շեյխ Խալիֆա բին Զայդ ալ-Նահայանը կաթվածահար է եղել: Այս մասին հայտնում է ԻՏԱՐ ՏԱՍՍ-ը' վկայակոչելով արաբ պաշտոնյայի գրասենյակի հայտարարությունը:

 

Շեյխին տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել: Բժիշկների գնահատմամբ ՝ նրա վիճակն այժմ կայուն է:
65-ամյա նախագահը հիվանդանոց է տեղափոխվել նախօրեին: