Հունվարի 25-ին, ժամը 23.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34MP824 պետհամարանիշի ավտոմեքենան կամրջի վրա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել տակով անցնող Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի վրա, ինչի հետևանքով մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորներ՝ 1991թ. ծնված Վ. Ա.-ն և Վ. Հ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան քաղաքի ԲԿ:

 

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1983թ. ծնված Կ. Հ.-ին, ով նույնպես տեղափոխվել է Հրազդան քաղաքի ԲԿ: Բժիշկները Կ.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ.Ա.-ինը և Վ.Հ.-ինը՝ միջին ծանրության: