Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանի Բերեզնովատովկա գյուղում տեղի է ունեցել Սերգեյ Նիգոյանի հուղարկավորությունը: Այս մասին հայտնում է censor.net.ua-ն:

 

Երիտասարդին վերջին հրաժեշտը տալու համար եկել են հազարավոր մարդիկ:

 

«Սերյոժային հանձնեցին հողին։ Հազարավոր մարդիկ էին եկել գյուղ' վերջին հրաժեշտը տալու Սերգեյին։ Մարդիկ այնքան շատ էին, որ նույնիսկ ծաղիկներ դնելու համար անհրաժեշտ էր հերթ կանգնել։ Երբ դագաղն իջեցնում էին, հավաքվածները երգեցին Ուկրաինայի հիմնը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է թաղման արարողությանը մասնակցած Բորիս Ֆիլատովը:

 

Հիշեցնենք, որ Սերգեյ Նիգոյանը մահացել էր հունվարի 22-ին՝ Կիևում' Գրուշևսկայա փողոցում, իրավապահների հետ բախման արդյունքում: Եվրամայդանի երիտասարդ ակտիվիստ Սերգեյ Նիգոյանը մահացել է պարանոցին և գլխին ստացած հրազենային կրակոցներից: