emedia.am Ադրբեջանի հրապարակած Մամիկ Տիգրանի Խոջայանը, ում իրական անունը Մամիկոն Տիգրանի Խոջոյանն է, գրանցված է Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում, ծնվել է 1937-ին, այսինքն՝ 77 տարեկան է։
Ինչպես արդեն հայտնել էինք, նա դեռևս անհայտ պայմաններում անհետ կորել էր ու հայտնվել հակառակորդի տարածքում, ում էլ բռնել էին տեղի գյուղացիները:
Ադրբեջանական կողմը շտապեց նրան բնորոշել որպես «դիվերսանտի», իսկ որոշ լրատվականներ անգամ գրեցին, որ նրա մոտ հայտնաբերվել է զենք:
Նշենք, որ իրականում Մամիկոն Խոջոյանը հոգեկան խանգարումներ ունի ու Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է: