Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի կողմից զանգվածային լրատվական միջոցների հաղորդագրությունների հիման վրա անցկացված մոնիթորինգի արդյունքներով` այս տարվա հունվարին Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածի կորուստը կազմել է 7 զինծառայող:
«Դոկտրինա» կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերենլին նշել է, որ հունվարին ադրբեջանական բանակի 11 զինծառայող վիրավորվել կամ վնասվածք է ստացել: Նրա խոսքով' մահացած զինծառայողներից 5-ը զոհվել է ոչ մարտական պայմաններում:
Մեկ զինծառայող մահացել է հիվանդությունից, 4 զինվոր ինքնասպանություն է գործել: Մահացածներից 6-ը Պաշտպանության նախարարության, 1-ը' Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության զինծառայողներ են:
4 զինծառայողներ վիրավորվել են ոչ կանոնադրական հարաբերությունների հետ կապված միջադեպերի, 2-ը' ինքնասպանության փորձի, 2-ը' հրազենից, 3-ը' ավտոճանապարհային վթարի հետեւանքով: Վիրավորվածներից 10-ը ՊՆ, 1-ը' արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության զինծառայողներ են:
2013 թ-ին Ադրբեջանի անվտանգությանեւ պաշտպանության հատվածի կորուստը կազմել է 81 զինծառայող, որոնցից 72-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 99 զինծառայող էլ վիրավորվել կամ վնասվածք է ստացել: