«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» ընկերության հաջողությունը դրական օրինակ կհանդիսանա ՏՏ ոլորտում գործող այլ կազմակերպությունների համար, ինչպես նաև կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը և միջազգային շուկայում հայկական բրենդի ձևավորմանն ու ճանաչմանը: Այս մասին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» կորպորացիայի նախագահ Վահան Շաքարյանի և «Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության տնօրեն Ռաֆայել Ղա սաբյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։ Հանդիպմանը մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմանդրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Ողջունելով հյուրերին' Էկոնոմիկայի նախարարը կարևորել է այն փաստը, որ «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու առաջին շահագործողն է հանդիսանալու և արտադրելու է առաջին հայկական պլանշետները:
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» կորպորացիայի նախագահ Վահան Շաքարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և Էկոնոմիկայի նախարարությանը' ցուցաբերվող աջակցության համար: Կորպորացիայի նախագահը նախարարին ներկայացրել է ազատ տնտեսական գոտում իրենց գործունեության մանրամասները, ինչպես նաև կրթական ոլորտում նախատեսվող ծրագրերը:
Հանդիպման ավարտին Վահան Շաքարյանը Էկոնոմիկայի նախարարին տեղեկացրել է, որ առաջին հայակական պլանշետի' «ԱրմԹաբի» պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Երևանում, փետրվարի 4–ին: