2008 թվականից ի վեր առաջին անգամ փետրվարի 4-ին ուղիղ մարդատար չարտերային ավիաչվերթներ են սկսվում Թբիլիսիի եւ Սոչիի միջեւ: Դրանք շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին, շուրջ 90-տեղանոց Bombardier CRJ ինքնաթիռով կիրականացնի Airzena-Georgian Airlines վրացական ավիաընկերությունը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Ընկերության ղեկավարները լրագրողներին հայտնել են, որ «Սոչիի օլիմպիադայի կապակցությամբ տակավին մի քանի ամիս առաջ դիմել էին ռուսական կողմին Թբիլիսիի եւ Սոչիի միջեւ չարտերային չվերթներ կատարելու թույլտվություն ստանալու համար»: «Ռուսաստանը տվել է թույլտվություն, չվերթները կիրականացվեն մինչեւ մայիս: Բացառված չէ, որ դրանք կշարունակվեն նաեւ ամռանը, քանի որ պահանջարկն էլ ավելի մեծ կլինի»,- նշել են ընկերությունում:

 

Վերջին տարիներին Airzena-Georgian Airlines-ը եւ ռուսական «Սիբիր» ավիաընկերությունը չարտերային ավիաչվերթներ են իրականացնում Թբիլիսիի եւ Մոսկվայի, Բաթումի եւ Մոսկվայի, Քւոթայիսի եւ Մոսկվայի միջեւ:

 

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ կանոնավոր ավիաչվերթները դադարեցվել են 2008 թվականի օգոստոսին, չարտերային թռիչքներն իրականացվում են 2010 թվականից: