Հայ գերի Հակոբ Ինջիղուլյանի դեպքի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հորհրդարանական վեհաժողովի ժամանակ հարց է տվել Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի ելույթի առնչությամբ Հակոբ Ինջիղուլյանի վերաբերյալ հրապարակային հարց ուղղեց Նաիրա Զոհրաբյանը: Հարցը նաեւ ոչ հրապարակային քննարկման որոշակի առարկա է դարձել, սակայն քանի որ այդ հարցը ԵԽԽՎ մանդատից դուրս է, մենք վեհաժողովի ղեկավարության կողմից որևէ ակտիվ գործողությունների ակնակալիք չունենք»,-ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

 

Նրա կարծիքով' ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարը' Աննա Բրասորը, Հակոբ Ինջիղուլյանի հարցին կանդրադառնա Ադրբեջանում նախարարների կոմիտեի նախագահությունն ստանձնելու ընթացքում: «Ես կարծում եմ, որ վեհաժողովի ղեկավարը հարցին անդրադարձ կկատարի մի փոքր այլ կոնտեքստում, եթե մինչ այդ հարցը լուծված չլինի, Մինչ այդ ես ավելի ակտիվ քայլ չեմ ակնկալում»,-նկատեց Դավիթ Հարությունյանը:

 

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս, 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգ Ինջիղուլյանը հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը' հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Հենց սկզբից ադրբեջանական կողմը խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, տեսանկարել ու համացանցում տարածել հարցազրույց: Ադրբեջաբանական կողմը նշում է, որ Հակոբ Ինջիղուլյանը ցանկություն է հայտնել գնալ երրորդ երկիր: