Ս.թ. հունվարի 23-ին ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանի և «Բուլղարիա-Հայաստան» բարեկամության ընկերակցության նախագահ Վասիլ Բոյաջիևի միջև: Քննարկվեց 2014թ. ընկերության աշխատանքներին վերաբերող հարցերի շրջանակը:

 

Վասիլ Բոյաջիևը տեղեկացրեց պաշտոնապես ճանաչողական այցով Հայաստան մեկնելու իր մտադրության մասին` խնդրելով ՀՀ դեսպանության աջակցությունը: ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը ողջունեց նախաձեռնությունը` նշելով, որ այն կնպաստի կազմակերպության աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը:

 

«Բուլղարիա-Հայաստան» բարեկամության ընկերակցությունը հիմնադրվել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին: Ընկերակցությանը անդամակցում են ԲՀ խորհրդարանի պատգամավորներ, «Բուլղարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամական խմբի նախագահը, Հայաստանում Բուլղարիայի նախկին դեսպանները, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայ և բուլղար մտավորականներ և արվեստի գործիչներ: