Ազգային ժողովում այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի գործունեության ծրագիրը:

 

Ռոբերտ Նազարյանին հարցով դիմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Հենց վերջին' այսօրվա սակագնի պայմաններում, Ձեզ հայտնի՞ է արդյոք, ՀՀ կառավարությունը շարունակո՞ւմ է պարտքեր կուտակել Գազպրոմի հանդեպ, սա հնարավոր է Ձեր հարցը չէ, բայց գուցեև Ձեզ հայտնի է»,-հարցրեց Բագրատյանը:

 

Վերջինիս ի պատասխան' Ռոբերտ Նազարյանն ասաց, որ հարցն իրեն չի ուղղված, բայց հայտնեց իր ունեցած տեղեկությունները.

 

«Կարող եմ վստահաբար ասել, որ այս պահին իմ ունեցած տեղակատվությամբ նման երևույթ չունենք, որ կարող ենք պարտքեր կուտակել»: