ՄԱԿ-ը խստությամբ աննախադեպ զեկույցում քննադատության Է ենթարկել Վատիկանին հոգեւորականների շրջանում մանկապղծության դեպքերի սիստեմատիկ պարտակման եւ այն մոտեցման համար, երբ եկեղեցու վարկը բարձր Է դասվում երեխաների պաշտպանությունից, տեղեկացնում Է BBC-ին:

 

Զեկույցի հեղինակները պահանջում են անհապաղ աստիճանից զրկել եւ արդարադատությանը հանձնել այն հոգեւորականներին, որոնք մեղավոր են կամ որոնց կասկածում են երեխաների նկատմամբ բռնության մեջ:

 

Այս նպատակով ՄԱԿ-ում Սուրբ աթոռից պահանջում են հրապարակել քահանաների կողմից սեռական բռնության տասնյակ հազարավոր զոհերի եւ այն անձանց մասին նյութերը, ովքեր նրանց թաքուցում են:

 

Բացի դրանից, ՄԱԿ-ում պահանջել են նյութական փոխհատուցում վճարել Իռլանդիայում Մագթաղինեի տխրահռչակ ապաստարանների զոհերին:

 

Վատիկանի արձագանքն առայժմ հայտնի չԷ: