Բրիտանացի լրագրող Լյուկ Հարդինգի «Էդվարդ Սնոուդենի ֆայլերը. աշխարհում ամենափնտրվող մարդու պատմությունը» գիրքը, որը պատմում Է Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնուդենի մասին, ով հափշտակել եւ զանգվածային լրատվամիջոցներին Է հանձնել գաղտնի փաստաթղթեր, փետրվարի 6-ին վաճառքի Է հանվում Մեծ Բրիտանիայում:

 

Սնոուդենը 2013 թվականի հունիսին Washington Post եւ Guardian թերթերին մի շարք գաղտնի նյութեր Է հանձնել Համացանցում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների լրտեսման ծրագրերի մասին: Ըստ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) տվյալների՝ լրագրողների ձեռքին կարող Էր հայտնվել մինչեւ 200 հազար գաղտնի փաստաթուղթ: Դրանք հանձնելուց հետո Սնուդենը մեկնել Է Հոնկոնգ, իսկ անցյալ տարվա հունիսի 23-ից գտնվում Էր Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում: Օգոստոսին նա Ռուսաստանում ժամանակավոր ապաստան Է ստացել մեկ տարի ժամկետով:

 

Գրքի հեղինակն այն անվանում Է «ինսայդերական պատմություն» Սնոուդենի գործերի եւ այն լրագրողների մասին, որոնք, հրապարակելով հատուկ ծառայություններից գողացված փաստաթղթերը, ճնշման են ենթարկվել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունների կողմից:

 

«Սնոուդենի պատմությունն ընթերցվում Է կլանող թրիլլերի պես եւ նկարագրում Է այն օրերը, երբ նա բաժանվեց գրավիչ ընկերուհուց եւ մեկնեց Հավայիների կղզուց՝ գաղտնիքներով լի կոշտ սկավառակով, շաբաթներ անցկացրեց՝ թաքնվելով Հոնկոնգում եւ պայքարեց ապաստանի տրամադրման համար»,- ասված Է 352-Էջանոց գրքի համառոտ բնութագրում, որը հրատարակել Է Guardian Faber-ը: