Այսօր ԱԺ-ում ելույթների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բողոքեց ընդդիմության հանդեպ իշխանության եւ նախարարների ոչ հարգալից վերաբերմունքից՝ մատնանշելով Թովմասյան-Զուրաբյան վեճը:

 


Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց.
“Յուրաքանչյուրս պետք է հարգալից լինենք միմյանց նկատմամբ, բայց հարգանք պահանջողը նախ եւ առաջ պետք է էլեմենտար հարգալից վերաբերմունք ունենա դիմացինի հանդեպ եւ օգտագործի խորհրդարանական բառապաշար: Հակառակ դեպքում, պետք է գիտակցի, որ քար նետողը կարող է ավելի մեծ քար ստանալ”: