Թուրքիայի իշխանությունները արտաքսել են Ադրբեջանի քաղաքացի լրագրող Մահիր Զեյնալովին, ով աշխատում էր թուրքական Today's Zaman թերթի խմբագրությունում: Այս մասին հայտնում է թուրքական internethaber.com լրատվական կայքը:

 

Նշվում է, որ Զեյնալովը հոդվածներ էր գրում, որոնցում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը մեղադրում էր Ալ Կաիդա միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշումով ադրբեջանցի լրագրողին արգելվել է մուտքն այդ երկիր: