Լիտվայում ՀՀ դեսպանությունում դեսպան Արա Այվազյանը փետրվարի 8-ին հանդիպել է բալթյան երկրներում հայ համայնքների ներկայացուցիչների հետ՝ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների, ձեռնարկվելիք քայլերի հետ կապված հարցերի քննարկման նպատակով:
Հանդիպմանը մասնակցել են Նոր Նախիջևանի Ռուսաստանի թեմի՝ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը, Էստոնիայի, Լատվիայի, ինչպես նաև Վիլնյուսի, Կաունասի, Կլայպեդայի, Շյաուլյայի, Վիսագինասի հայ համայնքների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղավ առաջիկայում իրականացվելիք աշխատանքների նախապատրաստության հետ կապված հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Բալթյան երկրների համադրող հանձնաժողովի ստեղծման հնարավորությունն ուսումնասիրելու վերաբերյալ: