Ուկրաինայի խորհրդարանի «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ներկայացրել է փաստեր' իր և ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ նախագահական վարչակազմի կողմից իրականացվող ճնշումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է UNIAN-ը:

 

«Իշխանության ներկայացուցիչների հետ տարվող բանակցությունների ընթացքում, որտեղ միջավայրը շատ լարված էր, Յանուկովիչը նույնիսկ մեզ սպառնաց, որ եթե չգանք ընդհանուր հայտարարի, ապա ինքը կցրի խորհրդարանը»,-ասել է Կլիչկոն:

 

«ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդն ընդգծել է նաև, որ խորհրդարանի ցրման միջոցով իշխանությունն իրենց սպառնում է զրկել խորհրդարանական անձեռնմխելիությունից և իրենց տեսնել ճաղերի հետևում:

 

Նշենք, որ Ուկրաինայում լարված իրադրությունը դեռ չի թուլացել: Ցուցարարները շարունակում են պայքարն ու հակակառավարական ցույցերը: