Ծննդյան 90-ամյակի առթիվ ֆրանսահայ աշխարհահռչակ երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրը կուրախացնի իր հայ երկրպագուներին' համերգային ծրագրով հանդես գալով Երևանում: «Շախմատային Հայաստան» պարբերականի հետ զրույցում' պատասխանելով հարցին, թե ինչպես է նշելու իր 90-ամյա հոբելյանը, աշխարհի ամենահայտնի հայը պատասխանել է. «Հավանաբար, համերգ ունենամ Հայաստանում: Տարբեր տեղերից են հրավիրում' Կանադա, Ֆրանսիա, ուրիշ երկրներ, բայց ես կարծում եմ' ճիշտ կլինի, որ Հայաստանում կազմակերպվի համերգը»,-ասել է նա:

Ազնավուրը խոստովանել է, որ երիտասարդ տարիքում խենթի պես սիրել է շախմատ խաղալ: «Վերջին անգամ շախմատ խաղացել եմ 35 տարի առաջ: Շախմատ խաղալ ինձ սովորեցրել է Միսաք Մանուշյանը»,-պատմել է Ազնավուրը' հավելելով, որ այսօր հետևում է շախմատին նվիրված առաջնություններին' հայ շախմատիստներին երկրպագելու համար: