Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն անհրաժեշտ է համարում շտապ քայլեր ձեռնարկել Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու, նոր կառավարություն ստեղծելու և ազատ ու արդար ընտրությունների անցկացումն ապահովելու համար: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Այստեղ անցկացրած իմ զրույցներից ես հասկացա, որ անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու, բոլոր կողմերին ներառող նոր կառավարություն ձևավորելու և ազատ ու արդար ընտրությունների անցկացումն ապահովելու նպատակով»,-լրագրողներին հայտարարել է Ֆյուլեն Ուկրաինա այցի ընթացքում: