Աշխարհի ազգերի միջև գենետիկ կապերի ու ձուլվածության վերաբերյալ գերմանացի գիտնականների ստեղծած ինտերակտիվ քարտեզի շնորհիվ բացահայտվել են հայերի և աշխարհի մյուս ազգերի միջև եղած գենետիկ նմանությունները: Այս մասին հայտնում է Armenian Reporter-ը:

 

Ամենաապշեցուցիչը թերևս հայկական ԴՆԹ-ին զգալիորեն նման ԴՆԹ կոդի հայտնաբերումն էր Իտալիայի և Չինաստանի հեռավոր բնակիչների մոտ: «Մարդկության ձուլման պատմության գենետիկ ատլասը» պատրաստել են Լայփցիգի Մաքս Պլանկի անվան էվոլուցիոն մարդաբանության ինստիտուտի, Օքսֆորդի համալսարանի և Լոնդոնի քոլեջ-համալսարանի գիտնականները:

 

Ըստ ուսումնասիրության' հայկական ԴՆԹ-ին զգալիորեն նման ԴՆԹ է հայտնաբերվել իտալական մի շարք պոպուլյացիաների և հատկապես' Տոսկանիայի բնակիչների (10.7 տոսկոս) մոտ: Գենետիկ կապ կա նաև հյուսիսային Իտալիայի և Սիցիլիայի բնակիչների ու հայերի միջև:

 

Մյուս արտառոց բացահայտումը հայերի գենետիկ կապն է հյուսիսային Չինաստանի հան, Աֆղանստանի և Պակիստանի պարսկալեզու հազարա ժողովուրդների և Հնդկաստանի հրեաների միջև, ինչը շատ հավանական է, որ 11-13-րդ դարերում Մետաքսի ճանապարհով հայ վաճառականների ծավալած առևտրային գործունեություն արդյունքն է:

 

Ինտեկատիվ քարտեզը կազմելու համար գիտնականներն ուսումնասիրվել են աշխարհի 95 ժողովուրդներին պատկանող գրեթե 1490 անձանց ԴՆԹ թեստ-արդյունքներ, այդ թվում' 16 տարբեր հայերի գենետիկ կոդեր, որոնց ընդհանրացված արդյունքից պարզվել է, որ պատմության ընթացքում հայերը ձուլվել են պարսիկների՝ 23,1, վրացիների' 10,8, լեհերի՝ 8,1, լիտվացիների' 6,9, կիպրոսի հույների' 4,8 և սիրիացիների հետ 4,5 տոկոսներով: