
Պեկինի մետրոյի ղեկավարությունը որոշել Է գետնուղում խմելու կամ ուտելու համար ուղեւորներին տուգանել 50-ից մինչեւ 500 յուան (8,23-82,3 դոլար) գումարով: Այդ մասին հաղորդել Է չինական «Չունգո սինվենշե» գործակալությունը: Արգելքն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա մարտի 10-ից եւ կվերաբերի ոչ միայն այն ուղեւորներին, ովքեր գտնվում են մետրոյի վագոններում, այլեւ նրանց, ովքեր կանգնած են շարժաս անդուղքի վրա կամ հարթակին:
Twitter-ի չինական անալոգում՝ Weibo-ում, բուռն քննարկումներ են ծավալվել այդ որոշման շուրջ: Բլոգերների մեծ մասը ողջունում Է այս «երկար սպասված» արգելքը: Ինչ-որ մեկը հիշեցրել Է այն մասին, թե ինչպես են մետրոյում իր վրա սոյայի կաթ թափել, մեկն Էլ պատմել Է, որ լեփլեցուն վագոնում տիրող կերակրի հոտը «տհաճ զգացողություններ» Է առաջացնում: Իսկ մյուս օգտատերերը գրել են, թե ոչ մի վատ բան չեն տեսնում աշխատանքի գնալու ճանապարհին մետրոյում թեթեւ ինչ-որ բան ուտելու կամ պարզապես «ջուր խմելու» մեջ: Ընդհանուր վրդովմունք Է առաջացրել տուգանքի չափը, որը գործակալության կողմից հարցվածների գրեթե 70 տոկոսը համարել Է չարդարացված բարձր:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Պեկինն ամենեւին Էլ ՉԺՀ-ի առաջին քաղաքը չԷ, որտեղ նմանօրինակ միջոցներ են կիրառվում: Համանման արգելքներ արդեն գործում են Շանհայում, Գուանչժոուում, Սիանում, Շենչժենում եւ Չինաստանի մի քանի այլ խոշոր քաղաքներում: