Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 9 հարց: Որոշումը կայացվել է ՀՀ ԱԺ փետրվարի 21-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ , որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

 

Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 24-27-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

 

ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 100 հարց, միջազգային 21 պայմանագիր:

 

Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 24-27-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ փետրվարի 24-ի նիստում: