Ազգային ժողովում այսօր պետք է քվեարկության դրվեր ՀՅԴ խմբակցության կողմից առաջարկված «Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը: Սակայն ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը քսան րոպե ընդմիջում խնդրեց:
Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, թե որն է եղել ընդմիջում խնդրելու պատճառը.
«Որպեսզի մեծամասնությունը քվեարկությունից առաջ ևս մեկ անգամ մտածի և այդ թվում նաև' այն հույսն ու հավատը, որ ներշնչում է Ազգային ժողովի նախագահը, իրենց մեջ ամփոփեն, կարող են գոնե աշնանն այս հարցին լուծում տան»:
Ընդմիջումից հետո նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու, քանի որ գտնում է, որ այս պահին հանձնաժողովի ստեղծումն իր հիմնական արդյունքներին չի ծառայի:
Նախագիծը չընդունվեց 55 դեմ 44 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: