Ազգային ժողովում այսօր շարունակվեց Մարտի մեկի գործով հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկումը:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը' ելույթ ունենալով, նշեց, որ վերապահումներ ունի Մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախաձեռնության նկատմամբ:
«Ես Ձեզ առանձին ասել եմ, ուղղակի կրկնեմ, որ որոշակի մտահոգություններ ունեմ նախաձեռնության վերաբերյալ, թե պահի, թե ժամանակի առումով, որովհետև չեմ տեսնում որևէ նախադրյալ, որ մեծամասնությունը որոշակի փոփոխություններ ունի իր մոտեցումներում»,-ասաց Արզումանյանը՝ հավելելով, որ ինքը չի հասկանում, թե ինչո՞վ է պայմանավորված խմբակցության ևս մեկ փորձը նույն «փոցխի վրա կանգնելու», նույն հանձնաժողովի առաջարկով հանդես գալու:
Արզումանյանին ի պատասխան' Գագիկ Ջհանգիրյանն ասաց. «Եթե Մարտի մեկին չլիներ, լիներ դեկտեմբերի մեկին պետք է նախաձեռնեինք դեկտեմբերի մեկի նախօրյակին: Ես բարոյական պատասխանատվություն ունեմ զոհվածների իրավահաջորդների ծնողների առաջ, չգիտեմ ինչու, բայց դա իմ վրա է ծանրացել: Եթե լիներ նոյեմբերին, կանեինք նոյեմբերին, դեկտեմբերին լիներ, կանեինք դեկտեմբերին»,- նշեց նա: