Տղամարդը, ով արթնացել է սգո ծառայության դիակների պարկում՝ համարվելով մահացած, ստիպել է բալզամավորման գործընթացը սկսող աշխատակիցներին անհավանակն շոկ ապրել: Միսիսիպիի նահանգի Լեքսինգթոն քաղաքացի ֆերմեր Ուոլթեր Ուիլյամսն ուշքի գալով չի հասկացել, որտեղ է գտնվում, պակաս զարմացած չէին աշխատակիցները, երբ պարզվել է, որ իրենց «հաճախորդը» ողջ է, հաղորդում է Mail Online-ը:
Ինչպես կասկածում է դատափորձաքննությունը, սա հնարավոր է բացատրել նրանով, որ Ուիլյամսի սրտի ռիթմավարն ինչ-որ ժամանակով դադարել է գործել: Դատական բժշկի խոսքով՝ նա ստուգել է Ուիլյամսի զարկերակը չորեքշաբթի երեկոյան 21:00-ին ու ստիպված էր գրանցել նրա մահը: Ուիլյամսին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա վիճակը կայունացել է, եւ ինչպես հաղորդում են նրա ընտանիքի անդամները, տղամարդը հայտարարել է, որ «երջանիկ է ողջ լինել», հաղորդում է FedPost.ru-ն:
Սգո ծառայության ներկայացուցիչ Բայրոն Փորթերը խոստովանել է, որ դա առաջին դեպքն է եղել, երբ բախվել են նմանատիպ երեւույթի հետ: Հոլմս շրջանի ոստիկանապետ Վիլի Մարչն ասել է. «Երբ հարցրեցի ոստիկանին, ինչ է տեղի ունեցել, նա չկարողացավ ինչ-որ բան բացատրել՝ հայտարարելով միայն, որ սա հրաշք է»: