Օրեր առաջ լրատվամիջոցներում լուր տարածվեց, թե Գառնու տաճարի տարածքում ոմն ռուսաստանաբնակ հայ 6 միլիոն դրամ է տրամադրել սրճարան կառուցելու համար: Այսօր՝ մարտի 2-ին, մի քանի տասնյակ մտահոգ քաղաքացիներ ուղևորվեցին Գառնի' սեփական ուժերով կանգնեցնելու շինարարությունը: Երիտասարդները շինարարական քարերն ու ավազը տոպրակներով տեղափոխեցին տաճարից հեռու, իսկ մի քանի պարկ իրենց հետ բերեցին Երևան՝ թողնելով Մշակույթի նախարարության շենքի դիմաց և զգուշացնելով, որ շինարարությունը չդադարեցնելու դեպքում ավելի կտրուկ քայլեր կձեռնարկեն:

 

Ակցիայի վերջում մասնակիցներից երկուսին՝ Եղիա Ներսեսյանին և Գևորգ Սաֆարյանին «հրավիրեցին» Կենտրոնի Ոստիկանության բաժին՝ նախարարության շենքի տարածքն աղտոտելու համար, սակայն մեկ և կես ժամ անց ազատ արձակեցին:

 

Երիտասարդների խոսքերով՝ ակցիան այս անգամ խորհրդանշական բնույթ էր կրում. այն հստակ ուղերձ էր Մշակույթի նախարարությանը, որ թույլ չեն տալու որևէ ապօրինի շինարարություն Գառնու տաճարի հարևանությամբ, իսկ եթե շինարարությունը չդադարեցվի, ապա իրենք կգնան անհրաժեշտ այլ քայլերի:

 

Մանրամասները՝ տեսանյութում