ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ մի շարք դեսպանների դիվանագիտական աստիճան շնորհելու մասին: Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետութ յան արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյանին, Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին, Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանին:

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների երկրորդ բաժնի վարիչ Պարույր Հովհաննիսյանին, Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական Վարուժան Ներսեսյանին, Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանին: