Շվեյցարիայում տեղի է ունեցել բարեգործական-ընկերական խաղ Ռոնալդոյի, Զիդանի ընկերների և «Յանգ Բոյզի» միջև:
Հանդիպումից ստացված հասույթը տրամադրվելու է Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով տուժածներին:
Խաղն ավարտվել է Զիդանի և Ռոնալդոյի ընկերների հաղթանակով' 8:6 հաշվով:
Զիդանի և Ռոնալդուի ընկերների թիմում խաղացել են Ֆիգուն, Մալդինին, Հիերոն, Կանավարոն, Վիեյրան, Նեդվեդը, Մակմանմանը և այլք: Աստղերի թիմը գլխավորել է Ռուդ Գուլիտը, իսկ խաղն սպասարկել է Պիերլուիջի Կոլինան: