Ռուբլու էժանացումը նպաստավոր չի կարող լինել Հայաստանի արտահանման համար:

 


Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Ուկրաինայի դեպքերը և ռուսական ռուբլու արժեզրկումը բացասական հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի տնտեսության համար: Առաջին խնդիրը, ըստ Վահրամ Ավանեսյանի' վերաբերում է տրանսֆերտներին: Նախարարը համարում է, որ արժեզրկված ռուբլու պարագայում Հայաստանը ավելի քիչ տրանսֆերտներ կստանա: Երկրորդ խնդիրը, ըստ Վահրամ Ավանեսյանի' վերաբերում է արտահանման խնդրին: Նախարարի խոսքով' ռուբլու էժանացումը նպաստավոր չի կարող լինել արտահանման համար:

 

Տեսանյութը՝ Armnewstv.am-ի: