Նախկին ֆիզիկայի ինստիտուտի շենքից ԵԿՄ-ին տարածքի հատկացումը որոշ շրջանակներում անհարկի շահարկումների տեղիք է տվել: Առաջարկվող տեսանյութում ԵԿՄ Աջափնյակի բաժանմունքի ղեկավարը, ԵԿՄ անդամ ազատամարտիկներ, զոհվածների մայրեր պատմում են, թե ինչ նպատակով է օգտագործվում տարածքը:
Այստեղ կա հուշարձան, թանգարան, պատանի երիտասարդների և զոհվածների երեխաների ուսուցման սենյակներ: Այստեղ բաժանմունքի պատասխանատուները քաղաքացիների են ընդունում, հոգում զոհված, անհայտ կորած, հաշմանդամ և ԵԿՄ անդամ ազատամարտիկների սոցիալական, իրավական, բարոյական աջակցության խնդիրները: