Bugatti մակնիշի 57SC Atlantic մոդելն այսօր համարվում է երկրագնդի ամենաթանկ աբտոմեքենան, որի արժեքը կազմում է 30 միլիոն դոլար: 1936թ.-ին Bugatti-ին արտադրել էր այդպիսի 4 մեքենա, որոնցից այժմ մնացել են ընդամենը երկուսը: Դրանցից մեկն այսօր պատկանում է հագուստի դիզայնե ր Ռալֆ Լորնեին, իսկ մյուսը զարդարում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի «Մուլին» թանգարանը: Մեքենայի սեփականատիրոջ անունը չի նշվում, սակայն հայտնի է, որ 2010թ.-ին աճուրդի ժամանակ նա մեքենայի համար վճարել է 30 միլիոն դոլար:

 

Մեքենայում տեղադրված է 3.2 լիտր տարողությամբ շարժիչ' 210 ձիաուժ հզորությամբ, որը նույնիսկ այսօր վատ ցուցանիշ չի համարվում: