Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մարտի 11-ի երեկոյան պայթյուն է տեղի ունեցել Գիզայի շրջանի կամրջի մերձակայքում: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, բարեբախտաբար, մարդկային զոհեր չեն եղել: Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ երկու անհայտ անձինք պայթուցիկ սարքավորումը տեղադ րել են Գիզայի շրջանի կամրջի մոտ: Այդ շրջանում են գտնվում Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունները, ինչպես նաև Իսրայելի դեսպանության հին նստավայրը:

 

Պայթյունից նյութական վնասներ են կրել մոտակայքում կայանված մեքենաները:

 

Եգիպտոսում վերջին շրջանում հաճախակի են դարձել պլանավորված պայթյունները, որոնք իրականցնում են զինված խմբավորումները: