Ըստ Ղուրանի' նորապսակները պետք է անցկացնեն իրենց հարսանեկան գիշերը' հետևելով հատուկ արարողակարգի:


Համաձայն իսլամի պահանջների' առաջին հարսանեկան գիշերը ամուսինը պետք է ձեռքերը դնի իր կնոջ գլուխին և ասի հետևյալ խնդրանք -խոսքերը ՝ ամուսնության օրհնության մասին. «Ալլահի անունից. Թող Ալլահը մեզ արժանի դարձնի միմյանց համար»: Դրանից հետո նորապսակները միասին պետք է կատարեն երկու լրացուցիչ ծիսական աղոթք, իսկ հետո ամուսինը պետք է կարդա հատուկ աղոթք՝ խնդրելով Ալլահին օրհնել իրեն և իր սիրելիին ընտանեկան համատեղ կյանքի համար, իսկ ամուսնալուծության դեպքում պահպանել լավ հարաբերությունները:

 

Խորհուրդ է տրվում, որ փեսացուն հարսանեկան գիշերվա ընթացքում իր հարսնացուի համար զոհաբերություններ անի քաղցրավենիքներով' ցանկալի է' մեղրի տեսքով: Խմիչքներից թույլատրելի է կաթը:

 

Ըստ մահմեդական ավանդույթի' հարսնացուն պետք է լինի կույս, բայց ժամանակակից աշխարհում նման պահանջը միշտ չէ, որ համարվում է ընդունելի:

 

Ըստ Ղուրանի' ամուսինը առաջին գիշերը պետք է իր կնոջը վերաբերվի շատ նրբորեն և սիրով, որպեսզի այս կերպ կինը կարողանա ավելի հեշտությամբ տանել հանդիպող դժվարությունները: Ողջունելի է համարվում նաև, որ այս գիշերը նորապսակները միմյանց հետ պարզապես զրուցեն միմյանց ավելի լավ ճանաչելու համար:

 

Միևնույն ժամանակ, ըստ Ղուրանի՝ կնոջն արգելված է անկախ արդարացված պատճառներից' ցույց տալ իր սառնությունն ու անտարբերությունը. չի կարելի մերժել ամուսնուն, քանի որ այդ պահվածքը կարող է առաջացնել բացասական հետևանքներ:

 

Անպայման առաջին հարսանեկան գիշերից հետո՝ առավոտյան, երկու ամուսինները պարտավոր են կատարել ծիսական աղոթք: Միայն դրանից հետո զույգն իրավունք ունի սկսել հաց ուտել: Իսկ եթե ցանկություն կառաջանա կրկնել մտերմանալու գործընթացը, ապա ամուսինները պետք է աղոթքի ուղեկցությամբ լվացվեն, ապա անցնեն գործի:

 

Հաջորդ օրը, ամուսնական արարողակարգից հետո, նորապսակները սեղան են գցում' հրավիրելով ընտանիքի անդամներին և ընկերներին: