Ինչպես հայտնում է Украинская правда-ն, նախնական տվյալների համաձայն՝ Ուկրաինայի Խարկով քաղաքում սկսած խռովությունների հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 5 մարդ: Այդ մասին հաղորդում է «Շուստեր Live»-ը:

 

Մարզային ոստիկանությունում մամուլի ծառայության ղեկավար Նատալյա Զախարովան հաստատել է մահվան դեպքերը՝ նշելով, որ զոհվածները խաղաղ քաղաքացիներ են, այլ ոչ իրավապահ մարմինների աշխատակիցներ:

 

Հիշեցնենք, որ մարտի 13-ին Դոնեցկում ռուսամետ ակտիվիստները հարձակվել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող հանրահավաքի մասնակիցների վրա: Արդյունքում եղել են զոհեր ու վիրավորներ: