allsport.am«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Ասթոն Վիլայի» դեմ խաղում իր հեռացումը (0:1)։

-Ես գերազանց հնարավորություն ունեցա իմանալու, թե ինչպիսի մարդ է պարոն Ֆոյը (Քրիս Ֆոյը հանդիպման գլխավոր մրցավարն էր-allsport.am), քանի որ ինձ շատ հետաքրքիր է՝ ի՞նչ է նա գրելու իմ հեռացման առթիվ։ Եթե ես հեռացվեցի, քանի որ 2-3 մետրով դաշտ էի մտել, ապա նա պետք է հեռացներ ևս տասը մարդու։

Դաշտում էինք և´ ես, և´ իմ օգնականները, և´ Պոլ Լամբերը, և´ նրա օգնականները, և´ Ագբոնլահորը, որն իրեն ագրեսիվ էր պահում Ռամիրեսի հանդեպ, և´ մի քանի այլ ֆուտբոլիստներ։

Ես երկու անգամ փորձեցի խոսել Պարոն Ֆոյի հետ, նախ՝ դաշտում, ապա՝ հանդերձարանում։ Նա հրաժարվեց խոսել,-ասել է Մոուրինյուն։