Այսօր հիվանդանոցում մահացել է բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդին' քանդակագործ Արա Շիրազը: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասացին «Նաիրի» բժշկական կենտրոնից:
Հիշեցնենք, որ Շիրազը հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 24-ին, նրա մոտ գլխուղեղի ինսուլտ էր ախտորոշվել:
Մի քանի օր շարունակ նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, արհեստական շնչառության սարք էր միացված, գտնվում էր անգիտակից վիճակում: