Ղրիմի օկուպացումը հակամարտություն չԷ սոսկ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ, այն խարխլում Է անվտանգության գլոբալ համակարգը: Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը մարտի 21-ին Բրյուսելում Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումից հետո, հաղորդում Է «Ուկրինֆորմ»-ը:
«Ռուսաստանը խարխլել Է անվտանգության համակարգը: Ռուսաստանն սկսել Է իրեն զինված գանգստերի նման պահել Ուկրաինայի տարածքում: Ուստի պետք Է գտնվի արժանի պատասխան, թե ինչպես կասեցվի միջազգային հանցագործությունը: Եվ սեղանի վրա պետք Է լինեն բոլոր միջոցները»,- համոզված Է Ուկրաինայի վարչապետը:
Յացենյուկը նաեւ նշել Է, որ ի պատասխան միջազգային պատժամիջոցների սահմանման, Ռուսաստանն, առաջին հերթին, տանուլ տվածը հետ կբերի Ուկրաինայի միջոցով:
«Ես գիտակցում եմ, որ Ռուսաստանը տանուլ տվածը հետ կբերի Ուկրաինայի միջոցով: Բայց նա առանց այդ Էլ դա կաներ: Նրանք արդեն այսօր հայտարարել են, որ կրկնակի կբարձրացնեն գազի գները: Եվ սրանով նրանք, առաջին հերթին, խփում են Արեւելյան Ուկրաինային: Նրանք դա անում են կանխամտածված, որպեսզի ոչնչացնեն մեր արդյունաբերությունը, որպեսզի վատացնեն ուկրաինացիների կյանքը»,- հայտարարել Է Ուկրաինայի վարչապետը: