«Իրանի եւ Լեւանտի (Դամասկոսի) իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորման մարտիկները սպառնացել են հիմնովին ավերել Սիրիայում, թուրք-սիրիական սահմանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Սուլեյման շահի դամբարանը, եթե նրա վրայից չիջեցվի թուրքական դրոշը եւ թուրք զինվորները չհեռանան Սիրիայից: Դրա համար սիրիացի իսլամիստները երեք օր ժամանակ են տվել: Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ գործող համաձայնագրով' դամբարանը պահպանում է թուրքական զինվորների 20 հոգանոց ջոկատը:

 

Ինչպես հաղորդում է թուրքական T24 անկախ ինտերնետային թերթը, զինյալներն այս մասին տեսանյութ են տարածել համացանցում:

 

«Թուրք զինվորներին երեք օր ժամանակ է տրվում Սուլեյման շահի դամբարանից հեռանալու եւ նրա վրայից թուրքական դրոշն իջեցնելու համար: Հակառակ դեպքում, այն կհավասարեցվի հողին», -համացանցում տարածված տեսանյութում հայտարարել է խմբավորման խոսնակը: