«Իրանի և Լևանտի իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորման մարտիկները սպառնացել են հիմնովին ավերել Սիրիայում, թուրք-սիրիական սահմանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Սուլեյման շահի դամբարանը, եթե նրա վրայից չիջեցվի թուրքական դրոշը և թուրք զինվորները չհեռանան Սիրիայից: Դրա համար սիրիացի իսլամիստները երեք օր ժամանակ են տվել: Թուրքիայի և Սիրիայի միջև գործող համաձայնագրով' դամբարանը պահպանում է թուրքական զինվորների 20 հոգանոց ջոկատը:
Ինչպես հաղորդում է թուրքական T24 անկախ ինտերնետային թերթը, զինյալներն այս մասին տեսանյութ են տարածել համացանցում:
«Թուրք զինվորներին երեք օր ժամանակ է տրվում Սուլեյման շահի դամբարանից հեռանալու և նրա վրայից թուրքական դրոշն իջեցնելու համար: Հակառակ դեպքում այն կհավասարեցվի հողին», -համացանցում տարածված տեսանյութում հայտարարել է խմբավորման խոսնակը: