Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում կատալոնական «Բարսելոնայի» (3:4) դեմ հանդիպմանը դուբլի հեղինակ է դարձել:

Արդյունքում Բենզեման պատմության մեջ դարձավ երկրորդ ֆրանսիացին, ում հաջողվել է դուբլ ձևակերպել Էլ կլասիկոյում: Այս մասին տեղեկացնում է Infostrada-ն:

Առաջինը եղել է Թիերի Անրին, ով երկու գոլ է հեղինակել 2008/09 մրցաշրջանում: Այդ խաղը նույնպես տեղի է ունեցել «Սանտիագո Բերնաբեուում» և ավարտվել է կատալոնացիների հաղթանակով' 6:2 հաշվով: