Ադրբեջանում հիվանդ զինվորներին ստիպում են մաքրության գործեր կատարել այն հիվանդանոցներում, որտեղ նրանք բուժում են անցնում: Մասնավորապես, այս մասին axar.az կայքին տեղեկացրել եւ լուսանկարներ է ուղարկել Նախիջեւանի ռազմական հոսպիտալում ժամանակին բուժում անցած զինվորներից մեկը:

 

Նրա խոսքով' լուսանկարներն ինքն արել է 2014 թ-ի մարտի 21-ին:

 

«Այս հոպիտալ սովորաբար ծանր հիվանդներ են բերվում: Զինվորների ձեռքի ավելներից պարզ երեւում է, որ Նովրուզ տոնի օրն անգամ հոսպիտալի բակը մաքրել են տալիս հիվանդ զինվորներին: Դա, առաջին հերթին, անհարգալից վերաբերմունք է զինվորի նկատմամբ, եւ հիվանդ մարդուն տանջել է նշանակում», -ասել է նախկին զինվորը:

 

Աղբյուրը նաեւ նշել է, որ Նախիջեւանի ռազմական հոսպիտալը գտնվում է Նախիջեւանի պետական համալսարանի տարածքում, եւ նման դեպքերը բացասական ազդեցություն են թողնում ուսանողների վրա: