Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) օդի աղտոտումը համարել է աշխարհում ամենամեծ սպառնալիքը մարդու առողջության համար, տեղեկացնում է BBC-ն:

 

Նոր հետազոտությունների համաձայն՝ 2012 թվականին թունավորված օդի հարուցած հիվանդություններից մահացել է 7 միլիոն մարդ, հիմնականում Հարավարևելյան Ասիայի աղքատ և զարգացող երկրներում:

 

Ամենամեծ հարվածը բաժին է ընկնում երեխաներին ու կանանց, քանի որ նրանք ավելի շատ ժամանակ են անցկացնում շենքերի ներսում, որտեղ գտնվում են բաց կրակի օջախներ:

 

ԱՀԿ-ն նշում է, որ օդի միջավայրի աղտոտումը, ամբողջությամբ վերցված, բնորոշ է այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Հնդկաստանը և Չինաստանը:

 

Կազմակերպության փորձագետների կարծիքով՝ հասարակ, բայց սարքին կենցաղային վառարանները կարող են պահպանել միլիոնավոր կյանքեր, մինչդեռ հարկ է, որ կառավարությունները վերանայեն օդային միջավայրի պահպանության իրենց քաղաքականությունը: