Հայաստանի կառավարությունը 2014 թվականին ևս կշարունակի մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքների գյուղացիական տնտեսություններին հողի հարկի և ոռոգման ջրի վարձի վճարման հարցում պետական աջակցությունը: Այդ նպատակով կառավարությունը կընդունի «ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզպետարաններին և ՀՀ տարածքային կառավարման նախարա րության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին» որոշման նախագիծը: Այն ընդգրկված է կառավարության մարտի 27-ի նիստի օրակարգում:
«Որոշման նախագծի ընդունման արդյունքում առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն նշված համայնքների բնակիչների համար, ինչը կնպաստի սահմանամերձ համայնքների հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Կառավարությունը 2013-ին ևս փոխհատուցել էր նշված տարածքների գյուղացիների հողի հարկն ու ոռոգման ջրի վարձը: