Այսօր' կառավարության դիմաց, բողոքի ակցիա էին անցկացնում Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) անօթևան մնացած և խաբված բնակիչները: Վերջիններս պահանջում էին վարչապետի հետ հանդիպում՝ հիշեցնելով, որ դեռ անցյալ տարի, իրենց խոստացել են, որ մեկ տարի անց շենքը պատրաստ կլինի:
Բնակիչներն այս տարիներին ապրում են վարձակալած բնակարաններում:
Կառավարության նիստից հետո ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մոտեցավ վարչապետի հետ հանդիպում պահանջող բնակիչներին.
«Ո՞նց եք, ժողովո′ւրդ ջան»: Ի պատասխան Բեգլարյանի հարցին՝ բնակիչներն ասացին. «Վատ, շատ վատ: Բոմժ ենք դարձել, մենակ Դուք եք մեզ նկատում, մեր մասին մտածում, ոչ ոք չի նկատում: Պարոն Բեգլարյանը սրտացավ է իր թաղամասի բնակիչների նկատմամբ»: